Տեղեկատվական կենտրոն

Մամլո հաղորդագրություններ

Պաշտոնական հայտարարություններ

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ճապոնիայի կառավարությունը աջակցում են Հայաստանի Կառավարությանը գրիպի պանդեմիայի նկատմամբ պատրաստվածությունը ամրապնդելու համար

Երևան, 6-ը նոյեմբերի, 2007թ. - Տարբեր նախարարությունների և կառավարության գործակալությունների շուրջ 30 պաշտոնյաներ հավաքվել էին այսօր` տեղեկանալու, թե ինչպես պետք է արդյունավետորեն աշխատել ԶԼՄ-ների հետ և փոխանցել հիմնական տեղեկատվությունը բնակչության առողջությանը վտանգ ներկայացնող արտակարգ իրավիճակների ժամանակ:

Երեք օրյա սիմպոզիումը, որին մասնակցում են առողջապահության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության, ինչպես նաև միջազգային գործակալությունների ներկայացուցիչներ, կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից` Ճապոնիայի կառավարության աջակցությամբ և Հայաստանի թռչնագրիպի կանխարգելման և հակազդման միջգերատեսչական օպերատիվ շտաբի հետ սերտ համագործակցությամբ:

<<Հաղորդակցությունը և ԶԼՄ-ների հետ աշխատանքը բնակչության առողջությանը վտանգ ներկայացնող արտակարգ իրավիճակներում սիմպոզիումը անցկացվում է այն ժամանակ, երբ աշխարհը կանգնած է թռչնագրիպի և պանդեմիկ գրիպի վտանգի առաջ, և կառավարությունները ողջ աշխարհում մեծ ջանքեր են գործադրում ազգային արձագանքման պլաններ մշակելու այդ խնդրին դիմակայելու համար>>,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ` պրն. Շելդոն Յեթն իր բացման խոսքում:

Այս սիմպոզիումի նպատակն է կառավարության պաշտոնյաներին և խոսնակներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և ռազմավարությունների մշակման հմտություններով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն աշխատել տեղական և միջազգային ԶԼՄ-ների հետ և բնակչությանը փոխանցել կարևոր տեղեկատվությունը հանրային առողջությանը վտանգ ներկայացնող արտակարգ իրավիճակների ժամանակ:

<<Ասեկոսները և ապակողմնորոշող տեղեկատվությունը կարող է այնքան վտանգավոր լինել, որքան արտակարգ իրավիճակն ինքնին, քանի որ այն կարող է ավելի խորացնել արտակարգ իրավիճակների ազդեցությունը բնակչության վրա: Տուժած բնակչությանը ժամանակին և համակարգված ձևով տեղեկատվության փոխանցումը կարող է փրկել կյանքեր և հուշել մարդկանց, թե ինչպես պատշաճ ձևով արձագանքել արտակարգ իրավիճակների հետևանքներին>>,-նշեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նախարարի տեղակալ և Թռչնագրիպի միջգերատեսչական օպերատիվ շտաբի նախագահ` պրն. Լևոն Ռուխկյանը` ավելացնելով, որ հստակ հաղորդակցության ռազմավարություն ունենալը <<զգալիորեն մեծացնում է հավանականությունը, որ համաճարակի ժամանակ լրատվամիջոցները պատասխանատու կլինեն և դրական ձևով կնպաստեն արտակարգ իրավիճակի հակազդման միջոցառումներին>>:

Այս տարի արդեն նմանատիպ սեմինարներ կազմակերպվել են կառավարության ղեկավարների համար Բոսնիայում, Բուլղարիայում, Ղրղզտանում և Սերբիայում:



ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ
(374 10) 523-546, 566-497, 580-174
E-mail: esahakyan@unicef.org

 

 
Search:

 Email this article

For every child
Health, Education, Equality, Protection 
ADVANCE HUMANITY