ՅՈՒՆԻՍԵՖ-ը և "Ազգ" օրաթերթը օգնում են երեխաներին իրենց ձայնը լսելի դարձնելու
"Այս հավելվածը յուրահատուկ հնարավորություն է հանդիսանում երեխաների և երիտասարդների համար` իրենց մտքերն ու կարծիքներն արտահայտելու իրենց հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև իրենց ձայնը բարձրացնելու երեխաների հիմնական իրավունքների պաշտպանության համար",- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար` պրն. Էմիլ Սահակյանը` դիմելով միջոցառմանը ներկա մամուլի և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Թերթի հավելվածը երեք ամսյա քրտնաջան աշխատանքի արդյունք է, որն իրականացվել է 30 հոգուց բաղկացած երեխաների և երիտասարդների կողմից, որոնք ընտրվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և "Ազգ" օրաթերթի կողմից և մասնակցել վերջիններիս կողմից կազմակերպված երեխայի իրավունքներին և լրագրողությանը վերաբերող դասընթացներին: "Մանկապատանեկան Ազգ" թերթ-հավելվածը լույս կտեսնի յուրաքանչյուր ամիս: Հավելվածի անդրանիկ համարում տեղ գտած նյութերը վերաբերում են տարբեր խնդիրներին` ներառյալ կրթությանը, մանկական աղքատությանը և հաշմանդամությանը, ինչպես նաև երեխաների և իրենց ծնողների միջև փոխհարաբերություններին: Այստեղ ավանդական իրական պատմությունները և հոդվածները համակցված են հումորի և պոեզիայի հետ, որոնց միջոցով երեխաները նաև փորձել են բարձրացնել մի շարք կարևոր հարցեր: Ցավոք, Հայաստանում երեխաների և երիտասարդների մասնակցությունը զանգվածային լրատվամիջոցներում մնում է ցածր: Կան փոքր թվով տպագրված և էլեկտրոնային հրատարակումներ, որոնք ստեղծվել են երեխաների անմիջական մասնակցությամբ, մինչդեռ բազմաթիվ մանկական ամսագրեր և թերթեր իրականում չեն արտացոլում երեխաների և երիտասարադների կարիքներն ու խնդիրները: "Երեխաները և երիտասարդները օժտված են այնպիսի երևույթներ տեսնելու յուրահատուկ տաղանդով, որոնք բազմաթիվ մեծերի կողմից մնում են աննկատ, և հետևաբար, նրանց մեդիա ծրագրերում ներգրավելը չափազանց կարևոր է",-նշեց պրն. Էմիլ Սահակյանը, ավելացնելով, որ "այն փաստը, որ հավելվածը լույս կտեսնի որպես Հայաստանի ամենահայտնի թերթերից մեկի անբաժանելի մաս, դարձնում է նրան քարոզելու հզոր գործիք և հնարավորություն է ընձեռում երեխաներին և երիտասարդներին` բոլոր շերտերում` ներառյալ քաղաքական գործիչների և որոշում կայացնողների շրջանում, լսելի դառնալու համար": ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ (374 10) 523-546, 566-497, 580-174 E-mail: esahakyan@unicef.org
|