Տեղեկատվական կենտրոն

Մամլո հաղորդագրություններ

Պաշտոնական հայտարարություններ

 

Մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում - Արդյունքների գնահատում

Երեխաների պաշտպանության համակարգի ուժեղացումը Հայաստանում և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման կիրառումը Վանաձորի (Լոռու մարզ) ծրագրերում, 19-ը մայիսի, 2006թ.



Շելդոն Յեթ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ

Պարոն Քոչինյան, հարգարժան հյուրեր, ինձ համար պատիվ է այսօր այստեղ գտնվելը:

Այսօր հավաքվել ենք այստեղ լսելու և սովորելու համար: Մոտավորապես 8 ամիս առաջ՝ 2005թ. սեպտեմբերին Լոռու մարզպետարանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը ստորագրեցին հուշագիր, որով հիմք դրվեց մարզում երեխաների պաշտպանության համակարգի համընդհանուր բարեփոխման համար:

2004թ.ից սկսած ՅՈՒՆԻՍԵՖ-ն այլ գործընկերների հետ միասին աշխատում է իրավունքը կրողների կարողությունները ամրապնդելու ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան ներկայացնել իրենց պահանջները, ինչպես նաև պարտականություն կրողների կարողությունները զորացնելու ուղղությամբ, որպեսզի կարողանան կատարել իրենց պարտականությունները, որն էլ հենց մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման հիմքն է:

Կառավարական գործընկերների հետ քննարկման արդյունքում և հաշվի առնելով Լոռու մասնագետների կողմից արդեն ապացուցված բարձր կարողությունների մակարդակը, այն ընտրվեց որպես նախաձեռնության իրականացման փորձնական մարզ: Նախաձեռնության արդյունքում երեխաների պաշտպանության համակարգի մասնագետները հանդես եկան "փոփոխության առաջարկով", երեխաների պաշտպանության համակարգի ներկայիս թերություններն ու ձախողումները շտկելու համար:

Աշխատանքային խմբերն արդեն մշակել են փաստաթղթեր, որոնք ի թիվս այլ բաների՝

  • կարգավորում են մարզային և համայնքային մակարդակներում երեխաների պաշտպանությամբ զբաղվող մարմինների գործունեությունը.
  • տալիս են երեխաներով զբաղվող մասնագետների վարքային կանոններ, որոնց թվում՝ առողջապահության աշխատողների, ուսուցիչների, ոստիկանության և սոցիալական աշխատողների համար.
  • հիմնում են բողոքարկման մեխանիզմներ երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերի համար.
  • հիմնում են երեխաների պաշտպանության կառույցների հաշվետվողական, վերահսկման և մոնիթորինգի մեխանիզմներ.
  • հիմնում են մասնագիտական ուղենիշներ մանկական հաշմանդամության և երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման, գրանցման, ուղեգրման և հետագա վերահսկողության համար
  • տրամադրում են երեխաների վերաբերյալ տվյալների հավաքագրման ու տարածման համակարգ մարզային և համայնքային մակարդակներում:
Գործընթացն իրականացվել է տարվա ընթացքում իրականացված մի շարք միջոցառումների միջոցով, որոնց թվում սեմինարներ, հանդիպումներ և տվյալների հավաքագրում:

Այսօր Լոռու մարզի փորձագետները մեզ կտեղեկացնեն իրենց աշխատանքի արդյունքների մասին: Դրանք կարևոր են "պաշտպանական միջավայր" ստեղծելու համար ոչ միայն Լոռում, այլև այլ վայրերում:

Նրանց աշխատանքը կծառայի որպես մոդել այլ մարզերի համար և կօգնի նախարարությանն ու մարզային պաշտոնյաներին նմանատիպ համակարգեր ստեղծել երկրի այլ շրջաններում:

Նրանց աշխատանքն իր նշանակությունը կունենա ոչ միայն Հայաստանի, այլև Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների համար: Այս մոդելը առաջինն է, և ուրիշ երկրներում մեր գործընկերներն անհամբերությամբ են սպասում դրա արդյունքներին:

Շնորհավորանքներս: Իսկ մենք հետևենք նորություններին:

 

 
Search:

 Email this article

unite for children