Տեղեկատվական կենտրոն

Մամլո հաղորդագրություններ

Պաշտոնական հայտարարություններ

 

Առողջապահության համաշխարհային օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՊՐՆ. ՇԵԼԴՈՆ ՅԵԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

7-ը ապրիլի 2006թ., Երևան

Պրն. Դավիդյանց, տիկնայք և պարոնայք, լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

Ինձ համար պատիվ է մասնակցել Առողջապահության համաշխարհային օրվան նվիրված այսօրվա միջոցառմանը և կցանկանայի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատանքն արտահայտել Առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ համագործակից կազմակերպությունների աշխատակիցների կատարած աշխատանքի համար:

Երեխաների և նրանց մայրերի առողջության պահպանումը, ինչպես նաև պայքարը կանխարգելի հիվանդությունների տարածման դեմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելության կարևորագույն տարրն է և Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) հիմնական բաղադրիչներից մեկը:

Առողջապահությանն առնչվող ՀԶՆ-երին հասնելու համար անհրաժեշտ է բարելավել կատարել առողջապահական ենթակառուցվածքը և առողջապահական ծառայությունների մատուցումը:

Վերջին տարիներին Հայաստանը գրանցել է տնտեսական զարգացման կայուն առաջընթաց, որի արդյունքում ավելի մեծ ներդրումներ են կատարվել սոցիալական բոլոր ոլորտներում, այդ թվում նաև առողջապահության մեջ: Սակայն անելիքները դեռ շատ-շատ են: Առանձնապես կարևոր է ներդրումը առողջապահության ոլորտի աշխատուժի զարգացման ոլորտում:

Անցած տասնամյակում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատանք է կատարել առողջապահության մասնագետների գիտելիքների և հմտությունների ամրապնդման գործում, հատկապես իմունիզացիայի և մանկական հիվանդությունների կառավարման ոլորտներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Առողջապահության նախարարության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներմուծել է առողջապահական նոր չափորոշիչներ և ծառայություններ, իրականացնել վերապատրաստման նոր դասընթացներ:

Միասին մենք ձեռք ենք բերել՝

  • Կանխարգելի հիվանդությունների դեմ իմունիզացիայի բարձր ցուցանիշների շարունակականություն
  • Հինգ տարեկանից ցածր երեխաների մահացության ցուցանիշի գրեթե կրկնակի նվազեցում համեմատած 1990թ.ի հետ
  • Աղի համընդհանուր յոդացում:
Արդյունքներն ակնառու են և միաժամանակ մեծ չափով վկայում են Հայաստանի առողջապահության համակարգի աշխատողների կարողությունների մասին: Վստահ եմ, որ աշխատուժի զարգացմանն ուղղված հետագա ներդրումներն էլ ավելի մեծ արդյունք կտան:

Շնորհակալություն:

 

 
Search:

 Email this article

unite for children