Հայաստանը հաղթահարել է յոդի անբավարարությունըԵրևան, 17-ը նոյեմբերի - Ողջ աշխարհում յոդի անբավարարության դեմ պայքարող չորս կազմակերպությունների կոալիցիան ճանաչել է Հայաստանում յոդի անբավարարության վերացումը աղի համընդհանուր յոդացման միջոցով:Այսօր այս նվաճման հետ կապված հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ` պրն. Շելդոն Յեթը հավաստագիր հանձնեց ՀՀ Առողջապահության նախարարությանը, որով նա ողջունեց ՀՀ Կառավարության հաջողությամբ պսակված ջանքերը` հանրային առողջապահության հիմնախնդիր հանդիսացող յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելման գործում: Հավաստագիրը հանձնվեց Յոդի անբավարարության կայուն վերացման ցանցի, Յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումերի վերահսկման միջազգային խորհրդի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից: "Հայաստանում յոդի անբավարարության վերացումը բացառիկ ձեռքբերում է և նշանակալի դեր ունի երեխաների և կանանց առողջության բարելավման գործում",- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պրն. Շելդոն Յեթը: "Զարգացող երկրներում ամեն տարի շուրջ 20 միլիոն երեխաներ տառապում են յոդի անբավարարությամբ, այն դեպքում երբ յուրաքանչյուր դեպք կարելի է կանխարգելել յոդացված աղի օգտագործման միջոցով",- ավելացրեց նա: Ողջ աշխարհում երեխաների մոտ կանխարգելելի մտավոր հետամնացության հիմնական պատճառներից մեկը յոդի անբավարարությունն է: Մինչդեռ յոդի անբավարարության հետևանքները կարող են հանգեցնել ծանր մտավոր հետամնացության, մեռելածնության, վիժումների, կանանց մոտ խպիպի, իսկ երեխաների մոտ` ուսման առաջադիմության նվազման: Աղի յոդացումը էժան, մատչելի և կայուն արդյունավետություն ունեցող միջոց է` յոդի անբավարարությամբ պայմանավորված առողջական վիճակի խատարումների կանխարգելման համար: 1995թ.ՀՀ Առողջապահությաւն նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ հետազոտության արդյունքում պարզվել է, որ հղի կանաց շուրջ 50%-ը տառապել է յոդի անբավարարությամբ: 1997թ.-ից ի վեր Հայաստանում հիմնախնդիրը հաղթահարելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է ՀՀ Առողջապահության նախարարության և Ավանի աղի գործարանի հետ: Այս աշխատանքներին նաև աջակցել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆՄԶԳ): ՀՀ կառավարությունը, կարևորելով յոդի անբավարարության հիմնախնդիրը, 2004թ. փետրվարի 12-ի N 353-Ն որոշմամբ հաստատել է ՀՀ բնակչության սննդում յոդի անբավարության հետևանքների դեմ պայքարի և կանխարգելման ազգային ծրագիրը և ծրագրով նախատեսված առաջնահերթ միջոցառումները, ինչը ապահովեց հանրապետության բնակչության սննդում յոդի անբավարության հետևանքների կանխարգելման իրավական հիմքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ Առողջապահության նախարարության և Յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների վերահսկման միջազգային խորհրդի կողմից 2005թ. անցկացրած հետազոտությամբ պարզվել է, որ հետազոտված դպրոցական տարիքի երեխաների շրջանում յոդի անբավարարության հիմնախնդիրը վերացել է և տնային տնտեսություններում յոդացված կերակրի աղի տեսակարար կշիռը աճել է մինչև 97% (1998թ-ի 70%-ի դիմաց): "Աղի կայուն համընդհանուր յոդացումը և բնակչության շարունակական իրազեկումը հիմնախնդրի կանխարգելման վերաբերյալ, կպաշտպանի յուրաքանչյուր տարի Հայաստանում ծնվող շուրջ 40,000 երեխաների յոդի անբավարարության ծանր հետևանքներից",-նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՅՈՒՆԻՍԵՖ-ը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից` նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:
|