ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը "Հազարամյակի հայ երեխաների պատվաստման հիմնադրամի" հետ օգնում է փրկել երեխաների կյանքըԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Հայ սփյուռքի կազմակերպությունների, մասնավորապես Հազարամյակի հայ երեխաների պատվաստման հիմնադրամի (ՀՀԵՊՀ) հետ համագործակցությունը շատ կարևոր է երեխաներին աջակցող ծրագրերի հաջող իրականացման համար, այսօր հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայստանյան գրասենյակը` անդրադառնալով Հայաստանում իր կողմից իրականացվող պատվաստման ծրագրի իրականացմանը:"ՅՈՒՆԻՍԵՖ-ը շատ բարձր է գնահատում սփյուռքի իր գործընկերներին և մեր ամենակարևոր համագործակցություններից մեկը հազարամյակի հայ երեխաների պատվաստման հիմնադրամի հետ է: ՀՀԵՊՀ-ի կողմից ֆինանսական աջակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին հնարավորություն ընձեռեց ձեռք բերել անհրաժեշտ պատվաստանյութեր Հայաստանի երեխաների համար և օգնեց պահպանել երկրում առակա իմունիզացիայի բարձր մակարդակը", - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շելդոն Յեթը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հազարամյակի հայ երեխաների պատվաստման հիմնադրամը 2002 թվականին կնքեցին երկարատև համագործակցության մասին համաձայնագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանի ազգային իմունիզացիայի ծրագրի իրականացմանը: Այս համաձայնագիրը կնքվել է 7 տարով (2002-2009թթ.), որի ընթացքում Հազարամյակի հայ երեխաների պատվաստման հիմնադրամը պարտավորվել է տրամադրել 500,000 ԱՄՆ դոլար պատվաստանյութեր ձեռք բերելու համար, որպեսզի կանխարգելվի այնպիսի մահացու հիվանդություններ ինչպիսիք են կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, փայտացումը և դիֆթերիան: "Մենք երջանիկ ենք տեսնելու մեր գործընկերների տարիների ծանր աշխատանքի շոշափելի արդյունքը: Մենք նույնպես շնորհակալ ենք մեր դոնորներից Հայաստանի երեխաների առողջական վիճակը բարելավելու գործում մեզ հնարավորություն ընձեռելու համար", - ասաց ՀՀԵՊՀ-ի ներկայացուցիչ Րաֆֆի Արդհալջյանը, ավելացնելով նաև որ ծրագիրը "մասնավոր և հասարակական սետկորների համագործակցության մի լավ օրինակ է": Մինչ օրս ՀՀԵՊՀ-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրել է 100,000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար: Միայն 2005 թվականի ՀՀԵՊՀ-ի ֆինանսավորման արդյունքում հնարավոր դարձավ Հայաստանում պատվաստել մոտ 100,000 երեխաներին կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, փայտացման և դիֆթերիայի դեմ: Ավելին` երկիրը կարողացավ վերսկսել երեխաների պատվաստումը խոզուկի դեմ, որը, չնայած որ ընդգրկված էր Հայաստանի առողջապահության նախարարության իմունիզացիայի օրացույցում, չէր իրագործվում պատվաստանյութերի բացակայության պատճառով: Հայաստանի երեխաներին տրամադրած ՀՀԵՊՀ-ի օգնությունն անգնահատելի է և օգնել է պաշտպանել հազարավոր երեխաներին ծանր հիվանդություններից: Պատվաստումների գործընթացը օգնում է ոչ միայն երեխաներին, այլ նաև առողջապահական ծառայություններին տալիս է հնարավորություն ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն երեխաներին և կանանց առողջապահական այլ խնդիրների շուրջ, դրանով ավելի իսկ արժեվորելով պատվաստման գործընթացը: "Մենք կշարունակենք ամրապնդել մեր հարաբերությունները հայ սփյուռքի կազմակերպությունների հետ տարբեր ոլորտներում և կհայցենք նրանց ակտիվ մասնակցությունը ծրագրերում, որոնք նպաստում են հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը որպեսզի ստեղծվի մի աշխարհ, որտեղ բոլոր երեխաները կունենան հնարավորություն իրագործելու իրենց ներուժը", - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շելդոն Յեթը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:
|