Տեղեկատվական կենտրոն

Մամլո հաղորդագրություններ

Պաշտոնական հայտարարություններ

 

Հայաստանը միանում է երեխաների հանդեպ բռնությունը դադարեցնելու համաշխարհային շարժմանը

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), Եվրոպայի Խորհուրդը, ՀՀ ոստիկանության և ՀՀ արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչները այսօր կոչ են արել ձեռնարկել անհապաղ միջոցներ երեխաների հանդեպ բռնությունը դադարեցնելու համար:
"Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել հանրային իրազեկությունը և ուշադրությունը տանը, դպրոցում, համայնքում և այլ վայրերում երեխաների հանդեպ բռնության կիրառման խնդրի վերաբերյալ", ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շելդոն Յեթը ս.թ. հուլիսի 5-ից 7-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացած երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ տարածաշրջանային խորհրդատվությանը նվիրված կլոր սեղանի բացման խոսքում: "Շատ կարևոր է ունենալ համապատասխան քաղաքականություն և մեխանիզմներ երեխաների հանդեպ բռնությունը կանխարգելելու, բռնության ենթարկված երեխաներին աջակցելու, դեպքերի հաղորդումը, ուղղորդումը և արձագանքումը բարելավելու համար":
Տարբեր երկրներում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ մանկության շրջանում ֆիզիկական բռնության ենթարկվածների մոտ ավելի մեծ է բռնություն ցուցաբերելու հավանականությունը քան մյուսների մոտ:
"Երեխաների հանդեպ բռնությունը կարող է լինել ամենուրեք` ցանկացած ընտանիքում և ցանկացած հասարակության մեջ: Հայաստանում, ինչպես գրեթե բոլոր այլ երկրներում, սա հաճախ թաքնված և չգրանցված խնդիր է", ասաց Յեթը:
2003 թվականի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետազոտությունը ցույց տվեց, որ սոցիալական ծանր պայմանները, գործազրկությունը և աղքատության հետևանքով հոգեբանական սթրեսը նպաստել են բռնության և անտեսման դեպքերի աճին ոչ միայն ընտանիքում, այլ նաև դպրոցներում և երեխաների խնամքի հաստատություններում:
Հետազոտությունը հայտնաբերեց նաև, որ շատ ընտանիքներում ապտակը և ծեծը համարվում են "դաստիարակման միջոց": Մինչ այժմ մարմնական պատիժը հանդիսանում է որպես տարածված միջոց երեխայի խնամքի շատ հաստատություններում և դպրոցներում:
Լյուբլյանայի խորհրդատվությունը կազմակերպվել էր Սլովենիայի կառավարության, Եվրոխորհրդի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, առողջապահության համաշխարհային կազմակերպության, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ ՄԱԿ-ի հետազոտության ՀԿ-ներից կազմված խորհրդատվական խմբի կողմից: Այս խորհրդատվությունը հանդիսանում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից լիազորված երեխաների հանդեպ բռնության հիմնական հետազոտության մի մասը:
Լյուբլյանայի տարածաշրջանային խորհրդատվությանը մասնակցող 40 երկրների ներկայացուցիչները և 24 երեխաներ ընդունեցին վերջնական մի փաստաթուղթ "Լյուբլյանայի հանձնառություններ" անունով: Ընդունելով այս փաստաթուղթը Հայաստանի կառավարությունը և տարածաշրջանի այլ երկրները պարտավորվեցին ձեռնարկել անհապաղ միջոցներ երեխաների հանդեպ բռնության հիմախնդիրը լուծելու և նմանատիպ դեպքերը ապագայում կանխարգելելու համար:


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:

 

 
Search:

 Email this article

unite for children