ՀՀ Կառավարությունը և ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը Քննարկեցին Երեխայի Իրավունքների Պաշտպանության Ազգային Ծրագրի Իրագործման ԸնթացքըԵրևան, 29 ապրիլ 2005 - ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը այսօր կազմակերպել են բարձրաստիճան հանդիպում Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի ընդունմանը հաջորդող մեկ տարվա առաջընթացը ամփոփելու, ինչպես նաև դրա արդյունավետ իրականացմանը նպաստող լրացուցիչ միջոցներ մշակելու համար:"2003 թ-ին Ազգային ծրագրի ընդունումն այս երկրում երեխաների կարիքները բավարարելու և նրանց իրավունքները պաշտպանելու պետական երկարաժամկետ ծրագրի հիմնաքարը հանդիսացավ",- իր բացման խոսքում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ պարոն Շելդոն Յեթը: Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային տասնամյա ծրագիրը Հայաստանի կառավարության կողմից ընդունվեց 2003 թ-ին երեխաներին նվիրված 2002 թ-ի ՄԱԿ-ի հատուկ նստաշրջանին ստանձնած պարտավորությունները կատարելու: Այն Հազարամյակի Զարգացման Նպատակներին հասնելու համար հիմք է ծառայում և ուղի է հարթում այս երկրում երեխաների համար "պաշտպանող միջավայր" հաստատելու գործում: "Երեխայի իրավունքների պաշտպանության տասնամյա ազգային ծրագիրը ճանաչում և աջակցում է ծնողներին և ընտանիքներին որպես երեխաների առաջնային խնամակալ և մատնանշում է անհրաժեշտ այն միջոցները, որոնք կամրապնդեն նրանց կարողությունները առավելագույն խնամքի, զարգացման և պաշտպանության համար",- նշում է պրն. Յեթը: Հայաստանն արդեն իսկ նշանակալի առաջընթաց է արձանագրել երեխաների և կանանց իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես, 1990թ-ից սկսած շեղակիորեն նվազել է երեխաների մահացության թիվը, յուրաքանչյուր 10 երեխայից 9-ը պատվաստված են և տարրական կրթական հաստատություններում երեխաների ընդգրկվածության թիվը մնում է բավականին բարձր: Անցյալ տարիների ընթացքում ընդունվել և վերանայվել են այնպիսի օրենքներ, որոնցով ամրապնդվում է երեխաների պաշտպանությունը: Սակայն, դրական զարգացումները շարունակական չեն կարող լինել մինչև երեխաների հանդեպ ստանձնված պարտականությունների կատարումը չուղեկցվի համապատասխան բուջետային միջոցներով և չստեղծվեն դրանց իրագործման ու վերահսկման համար կիրառելի մեխանիզմներ: Հնարավոր չէ արդյունավետորեն լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երեխայի աղքատությունը, դպրոց չհաճախելը, հաստատություններում գտնվող երեխաների մեծ թիվը առանց համապատասխան ֆինանսական ներդրումների և քաղաքական կամքի: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիմնավորվել է Հայաստանում 1994թ.: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:
|