Դեռահասների առողջություն և զարգացում
.jpg) |
|
© UNICEF/Հայաստան/Կրիկորյան |
Խնդիրը
Աշխատանքը հանուն երիտասարդների և նրանց մասնակցության խթանումը զանազան աշխատանքների ու ծրագրերի մեր առաջնահերթություններից է: Ահա թե ինչու օժանդակում ենք կառավարությանը կազմել ու իրականցնել ազգային ծրագիր երիտասարդների համար:
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը արագորեն տարածվում է, առանձնապես բարձր ռիսկային խմբերի շրջանում: Սակայն երկրի երիտասարդները, հատկապես հեռավոր բնակավայրերում և գյուղերում սակավ տեղեկություններ են ստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռական ճանապարհով տարածվող հիվանդությունների մասին: Ավելին, նրանցից շատերի համար համապատասխան ծառայություններից օգտվելու հնարավորություն չկան:
Այն, որ տեղերում չկան խորհրդատվական ծառայություններ, վերապատրաստված անձնակազմ, տեղեկություններ ու կրթական ծրագրեր առողջ ապրելակերպի, վերարտադրողական առողջության, թմրամոլության կանխման, սեռական ճանապարհով տարածվող հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, բազմաթիվ հայ երիտասարդների, հատկապես գյուղական շրջաններում, դնում է բարձր ռիսկի առջև:
Համայնքներում պատանիները հազվադեպ են օժանդակություն ու խնամք ստանում, իսկ խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ շարունակում է մտահոգության առարկա լինել:
Գործողությունը
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի կառավարությանն օգնել է մշակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխման երկրի ռազմավարական ծրագիր, որի թիրախ խմբերն են վտանգին առավել ենթակա դեռահասները (ներերակային թմրամիջոցներ օգտագործողներ, կին մարմնավաճառներ, տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ) և առանձնապես կարիքավոր երիտասարդներ (օրինազանցներ, համայնքային կենտրոններ հաճախող երեխաներ, ծնողական խնամքից զրկված երեխաներ՝ ըստ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արագ գնահատման և արձագանքի 2006թ.ի հետազոտության):
ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնել է նաև մշակել Վարքի փոփոխության ազգային հաղորդակցային ռազմավարություն 2007-2011թթ.ի համար՝ ՎԱԵԴ-ի և ԱԿԵ-ի շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կանխելու համար: Այդ բոլորը ներառված են 2007թ. մարտի 1-ին հաստատված ՄԻԱՎ համաճարակի դեմ արձագանքի 2007-2011թթ. ազգային ծրագրում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը խթանում է նաև կյանքի հմտություններ առարկայի ներմուծումը միջնակարգ դպրոցների բարձր դասարաններ, որում հատուկ տեղ է հատկացված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին և առողջ ապրելակերպին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպաստում է երիտասարդների համար բարեհաճ առողջապահական ծառայությունների ներմուծմանը առողջապահության համակարգ՝ քարոզչության, քաղաքականությունների մշակման և բուժաշխատողների ու տեղական մարմինների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանան ուղղված վերապատրաստումների միջոցով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեծ ավանդն է բերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կարողությունների զարգացման ՄԱԿ-ի համատեղ ծրագրում (ՄԱԿՁԻԱՀ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր)՝ ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերն իրենց աշխատանքներում ներառելու տեղական մարմինների և այն ՀԿ-ների կարողությունների ուժեղացմանը, որոնք գործում են համայնքային զարգացման, երիտասարդության, մարդու իրավունքների, սեռային հավասարության և այլ ոլորներում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակտիվորեն մասնակցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի երկրի համագործակցություն հանձնաժողովի անդամների կազմակերպած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխման ու արձագանքի վերաբերյալ քննարկումներին և գլխավորում է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմատիկ խմբի աշխատանքները:
Նշանականությունը
2006թ.ին հինգ մարզերի 180 երիտասարդներ, ծնողներ, համայնքային ղեկավարներ, տեղական վարչական աշխատողներ մասնակցեցին իրազեկման ժողովների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և դրան առնչվող խտրականության, առողջ ապրելակերպի, երիտասարդներին բարեհաճ առողջապահական ծառայությունների, առողջապահական ինֆորմացիա և խորհրդատվություն ստանալու դեռահասների իրավունքների ու կարիքների վերաբերյալ:
2006թ.ին հինգ մարզերի առողջապահության ոլորտի 92 աշխատողներ մասնակցեցին վերապատրաստումների՝ նվիրված երիտասարդների համար բարեհաճ մոտեցումների լուսաբանմանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի/ սեռավարակների/թմրամոլության և վերարտադրողական առողջության հարցերին, սովորեցին, թե անհրաժեշտության դեպքում երիտասարդներին ինչպես ուղեգրել համապատասխան մասնագետի մոտ:
2006թ.ին մշակվեցին Երիտասարդությանը բարեհաճ առողջապահական ծառայությունների ազգային որակական նորմերն ու չափանիշները, հստակորեն սահմանելով առողջապահության յուրաքանչյուր մակարդակում մատուցվող ծառայությունները, ինչպես նաև ծառայություններ մատուցող կազմակերպության մասնագիտացման շրջանակները:
Առողջ ապրելակերպի ուսումնական ծրագիրը մշակվեց և փորձարկվեց 30 դպրոցների բարձր դասարաններում, այդ դպրոցների ուսուցիչներին տրամադրվեցին համապատասխան ուղենիշներ, անցկացվեցին վերապատրաստումներ: