Երեխաներ

Վաղ տարիները

 

Դեռահասություն

© ՅՈՒՆԻՍԵՖ/Հայաստան 2007/Իգոր Դաշեվսկիյ

Անցած տասնամյակի սոցիալ-տնտեսական դժվարությունները բացասաբար են անդրադարձել Հայաստանի երիտասարդների առողջության ու վարքի վրա:

2007թ.ի հունիսի 1-ի դրությամբ, Հայաստանում պաշտոնապես գրանցված ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը 433 էր, որից 71-ը՝ 24 տարեկանից ցածր, թեև կարծիքներ կան, որ վարակվածների իրական թիվը 10 անգամ ավելի է: Առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության և այլ ոլորտների մասնագետները, որոնց երիտասարդները հնարավոր է դիմեն խորհրդատվություն, օժանդակություն և խնամք ստանալու համար, հազվադեպ են վերապատրաստում անցնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, սեռական ու վերարտադրողական առողջության և երիտասարդությանը բարեհաճ մոտեցումների վերաբերյալ:

Մինչև վերջերս Հայաստանում երիտասարդների համար սեռական և առողջական դաստիարակության նշանակությունը մեծապես անտեսված էր: Այն չի ուսուցանվել միջնակարգ դպրոցում, մինչդեռ ծնողները և ընտանիքի մյուս անդամները, ինչպես նաև համայնքն ընդհանրապես չեն կարող արդյունավետ կերպով օժանդակել դեռահասներին ու երիտասարդներին արագ փոփոխվող միջավայրի պայմաններում:

Թեև վերաբերմունքը նրանց նկատմամբ, ովքեր ախտորոշվել են որպես ՄԻԱՎ վարակակիր, փոխվում է, խտրականությունը այդպիսի մարդկանց նկատմամբ դեռևս կա: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաճախ են հրաժարվում աշխատանքի ընդունել, տրամադրել սոցիալական և առողջապահական ծառայություններ:

Հայաստանի կառավարության, տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ միասին ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է փոխել իրադրությունը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հետամուտ է ամրապնդելու ՄԻԱՎ-ի և սեռավարակների կանխման 10-18 տարեկան դեռահասների կարողությունները, նրանց համար կազմակերպելով իրենց հասակակիցների կողմից անցկացվող կրթական միջոցառումներ, երիտասարդներին բարեհաճ առողջապահական ծառայությունների և կյանքի հմտություններ առարկայի ներմուծման միջոցով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն օժանդակում է նաև ծրագրեր ու միջոցառումներ, որոնք ապահովում են ինֆորմացիայի մատչելիությունը երիտասարդների համար, այդ կերպ նրանց հնարավորություն տալով ավելի լավ պաշտպանվել ՄԻԱՎ-ից ու սեռավարակներից:

Հիմնական վիճակագրական տվյալներ (հղիչ)

 

 
Search:

 Email this article

unite for children