Երեխաներ

Վաղ տարիները

 

Տարրական դպրոցի տարիները

© ՅՈՒՆԻՍԵՖ/Հայաստան 2007/Իգոր Դաշեվսկիյ

Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գրեթե բոլոր տղաներն ու աղջիկները դպրոց են գնում, սակայն դպրոց ընդունվողների շուրջ 25 տոկոսը չի հասնում բարձր դասարաններ:

Պատահական ընտրանքի հետազոտության տվյալներով հաշվարկվել է, որ 2006թ.ի ընթացքում աշակերտների 10%-ն ամեն օր բացակայել է դասերից: Ըստ Հայաստանի պաշտոնական վիճակագրության, դպրոցից դուրս մնացող երեխաների թիվը համեմատաբար ավելի ցածր է եղել, քան այլ զարգացող և զարգացած երկրներում, սակայն տարեց տարի տագնապալի չափերով ավելացել է: 2002-2003, 2003-2004 և 2004-2005թթ. ուսումնական տարիներին դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը համապատասխանաբար կազմել է 1,531, 4,823 և 7,630 կամ տարեկան միջին հաշվով 205%: Դպրոցից դուրս մնացած աշակերտներն առաձնապես մեծ թիվ են կազմում գյուղական վայրերում, ազգային փոքրամասնությունների և փախստական բնակչության շրջանում:

Նախադպրոցական հասակի երեխաների շուրջ 80 տոկոսը մանկապարտեզ կամ որևէ այլ տեսակի նախադպրոցական հաստատություն չի հաճախում: Վկայակոչելով ծնողներին, պատճառը բարձր վճարներն են, ուսուցողական նյութերի, ինչպես նաև նախադպրոցական կրթության որակյալ կադրերի սղությունը: Պետական նախադպրոցական հաստատությունների հանձնումը տեղական կառավարման մարմիններին հանգեցրեց բազմաթիվ մանկապարտեզների փակմանը, քանի որ բազմաթիվ համայնքների համար դրանց շահագործումն անհնար էր իրենց սուղ բյուջեներով: Այսօր որևէ տեսակի նախադպրոցական կրթություն ստացող երեխաները կազմում են 20%-ից փոքր մասը: Շատ մեծ են գյուղական ու քաղաքային վայրերի տարբերությունները: Գյուղական վայրերում երեխաների միայն 7%-ն է ստանում նախադպրոցական կրթություն, իսկ այլընտրանքային համայնքային ծառայություններ կան միայն մի քանի մարզերում:

Հատուկ կարիքներ ունեցող երեխաների մեծամասնության համար սովորական հանրակրթական դպրոցում կրթություն ստանալը դեռևս չլուծված խնդիր է: Սակայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ վերջին տարիներին այդպիսի երեխաների թիվը սովորական մանկապարտեզներում և դպրոցներում ավելացել է: Երկրի երկու մարզերում ներկայումս ավելի քան 250-ը հաճախում է 18 ներառական մանկապարտեզ և 257-ը՝ 14 ներառական դպրոց: Սակայն այս ցուցանիշները դեռևս գոհացուցիչ չեն: ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն, երկրում կա շուրջ 8500 դպրոցահասակ հաշմանդամ երեխա:

Հայաստանի կրթության համակարգի ժառանգած նախադպրոցական հաստատությունների և միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերը հիմնվում են ուսուցչի վրա: Սակայն պետական կրթական ծրագրերում կյանքի հմտությունների վրա հիմնված մեթոդաբանության ներմուծման ու ինտեգրման հետ մեկտեղ այս սկզբունքն աստիճանաբար մնում է անցյալում:

Հիմնական վիճակագրական տվյալներ (հղիչ)

 

 
Search:

 Email this article

unite for children